Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:49 16-11-2022

Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Փաշինյան

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում է 113 տոկոս: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավել է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց՝ անցած լինելով պատերազմի և կորոնավիրուսի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավել է 75 տոկոսով: Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, իսկ 2022 թվականի նկատմամբ՝ աճը 47 տոկոս է: Այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է: Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Մենք դեպքեր կունենանք, որ նույնիսկ եռապատիկ ավելացում կլինի: Մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այն մարդիկ, որոնք կընտրեն ռազմական մասնագիտությունը, և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը և կստանան նշանակում, այդ պահին կստանան բնակարան, որը կլինի իրենց սեփականությունը: Այն ոօտարելու իրավունք կստանան ծառայությունն ավարտելուց հետո»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք լուծելու․ «Ես պետք է խնդրեմ, որ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն