Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 23-11-2022

Գործընթացը սկսված է. ՀՀ ԱԱԾ-ն դիմում է ստացել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետեր, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Մենք կհետեւենք զարգացումներին՝ պարզելու, թե իրավապահների ստուգումները ինչ արդյունքներ կտան: Արդյո՞ք դրանք կլինեն իրական, թե՞ հետապնդումների հարմար առիթ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ է արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: Չի բացառվում՝ սկսվեն նաեւ զանգվածային գաղտնալսումներ պաշտոնյաների գործունեությունը բացահայտելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն

Ձեզ գուցե հետաքրքրի