Ուղիղ եթեր
Մամուլ 3 ամիս առաջ - 08:15 20-06-2026

Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։

Վարչական հսկողության տակ գտնվող Ղեւոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել է հրապարակումներ անել, հավաքների մասնակցել, սոցցանցում «հաղորդակցվել»:

Իսկ մեղադրանքի հիմքում հունիսի 2-ի գրառումն է․ «Ընդդիմադիրներ ջան, եթե դուք չեք պատրաստվում գալիք ԱԺ-ում ընդդիմադիրներ լինել, երեկվանից արդեն պետք է ինստիտուցիոնալ պատրաստ լինեք ամենից կոշտ հետընտրականի: Նիկոլը կարմիր գիծ չունի, իր քաղաքական կենսագրությունը սկսել է 2008-ի մարտի 1-ին, արյամբ: Հետո իբր տեղը չէին գտնում ... Ես հույսս չէի դնի դրսի որեւէ օգնությանը, ավելին՝ դրսի օգնությունը հիմա քաղաքական վարկեր են հետո: Դա ՀՀ-ի լուծարումն է. բանաձեւն էլ են արդեն ուրվագծել: Սա պետք է հաշվի առնել:

Ի դեպ, Նիկոլի հետ են ռեգիոնալ ու եվրո մի քանի պետության հատուկ ծառայություններ: ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը վկա: Ի դեպ, հետընտրականի համար հատուկ մասնագիտականներ են պետք»: Երեկ եւս մի գործչի ձերբակալեցին արտահայտվելու համար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել