Մամուլ 1 ժամ առաջ - 08:10 27-11-2026

Ադրբեջանից Հայաստան 23.7 մլն դոլարի ապրանք է ներկրվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։

Այս թիվն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, երբ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական կապերի վերականգնման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները դարձել են քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։

Սակայն այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները հանրության համար էական նշանակություն ունեն։

Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից Հայաստան, ո՞վքեր են այդ ապրանքների հայաստանյան ներմուծողները, ի՞նչ ընկերությունների միջոցով է իրականացվել առևտուրը, և ի՞նչ ճանապարհով են ապրանքները հասել Հայաստան։

Այդ տվյալները չկան ոչ ադրբեջանական, ոչ հայկական հրապարակային տվյալներում։

Արդյոք խոսքը միայն սահմանափակ ապրանքախմբերի՞ մասին է։

Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է առևտրային հաշվեկշիռը․ արդյոք Հայաստանը ևս ապրանքներ է արտահանել Ադրբեջան, և եթե այո, ապա ինչ ծավալներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում