Մամուլ 53 րոպե առաջ - 08:36 27-11-2026

Ալիևը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները մեկնարկել են 2025 թ. օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։

Մոտ երկու ամիս առաջ, երբ հերթն ադրբեջանցիներինն էր, նրանք հրաժարվեցին այցից, քանի որ հայերը քննադատել էին Հիքմեթ Հաջիեւին, երբ նա օտարերկրյա դիվանագետներին տարել էր Արցախ եւ հայկական վանքերը ներկայացրել որպես կովկասյան աղվանական ժառանգություն ու ծաղրել Գանձասարում պահվող հայկական ձեռագրերը։

Ու ինչքան էլ հայկական կողմից որպես քաղհասարակություն հանդես եկող անձինք (Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, այլք) հայտարարեն, թե իրենք քաղաքականության հետ կապված հարցեր չեն քննարկում, փաստ է, որ ադրբեջանական քաղհասարակությունը քաղաքական հարցեր է քննարկում եւ իրենց իշխանությունների քաղաքականությունն է առաջ տանում:

Այս այցն էլ պայմանավորված է նրանով, որ Ալիեւը գոհ է Նիկոլ Փաշինյանից սահմանադրության այս նախագծի, Անկախության հռչակագրից հրաժարվելու համար, եւ որպես խրախուսական քայլ՝ իր ՀԿ-ներին անմիջապես գործուղել է Հայաստան, որքան էլ որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե ՀՀ սահմանադրության հետ Ալիեւը կապ չունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում