Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:07 15-11-2022

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող բանաձևը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։

«Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։

Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
11:21 Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին