Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:15 16-11-2022

Ֆրանսիայի Սենատի բանաձևը հետքայլ էր․ քաղաքագետ

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը բարոյական առումով շատ կարևոր էր, սակայն, չեմ կարծում, թե գործնականում այն որևէ նշանակություն կարող է ունենալ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Նախ, ես չեմ կարծում, թե Ֆրանսիան մեր դաշնակիցն է՝ կոնկրետ Արցախի հարցում։ Այդ հայտարարությունից ես տպավորություն ստացա, որ Ֆրանսիան ցանկանում է հետքայլ կատարել և նվազեցնել իր միջնորդական դերակատարումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Դրա միակ գործնական արդյունքը կարող է լինել այն, որ Ադրբեջանը պարզապես կհրաժարվի ֆրանսիական միջնորդությունից՝ մատնանշելով հենց այդ հայտարարությունը, և հայտարարելով, որ Ֆրանսիան հավասարակշռված չէ, այսինքն՝ հայամետ է։

Կարծում եմ՝ Ֆրանսիայում դա գիտակցում են շատ լավ։ Եվ, եթե նրանք ցանկանում էին հետ քայլ կատարել իրենց միջնորդական առաքելությունից՝ ամենաօպտիմալ ճանապարհն էր պարզապես կողմերից մեկին ուղղակիորեն սատարող հայտարարություն անել, դրանով իսկ կասկածի տակ դնել անաչառությունը և հետ քաշվել բանակցություներում միջնորդի դերից»,- ասաց փորձագետը։

Արմեն Բաղդասարյանը մանրամասնեց, որ բանաձևը կշիռ կարող էր ունենալ այն դեպքում, եթե այն ներկայացվեր, օրինակ, պետական մակարդակով։

«Եթե դա կառավարության քայլը լիներ, այսինքն, եթե նախագահը ստորագրեր ու դա արվեր պետական մակարդակով՝ բոլորովին այլ խոսակցություն կլիներ։ Այդ դեպքում մենք պետք է հասկանայինք, որ եթե Ադրբեջանն այդ կոչերին չի ենթարկվում, ապա այդ դեպքում ինչ է լինում։ Արդյոք Ֆրանսիան պատժամիջոցներ է կիրառում և այլն։ Ֆրանսիան ԵՄ անդամ է և միայնակ պատժամիջոցներ կիրառել չի կարող։ Երկրորդ՝ Մակրոնն, իհարկե, չի ստորագրի դա»,- ասաց նա։

Այս առումով, մասնագետն այս բանաձևը բնորոշում է որպես պարզապես խորհրդատվական որոշում, որը միայն իմիջային նշանակություն ունի։

«Եթե տարիներ շարունակ, օրինակ՝ ասում ենք ու հիմա էլ ենք պնդում, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, որովհետև միանշանակ Ադրբեջանի թիկունքին է։ Հիմա Ադրբեջանն իրավունք է ստանում հայտարարելու, որ նույնկերպ և Ֆրանսիան որևէ կերպ չի կարող լինել միջնորդ, որովհետև այդ երկիրը հստակ հասկացրել է իր հայամետ դիրքորոշումը»,- ասաց նա։

Անդրադառնալով այս առումով հնարավոր գործնական քայլերի վերաբերյալ հարցին՝ փորձագետը տեսակետ հայտնեց, որ դրանք կարող են դրսևորվել հատուկ ու առանձին հարցերի շուրջ։

«Եթե Ֆրանսիան ցանկանում է գործնական աջակցություն ցուցաբերել՝ կարող է աջակցել ու պնդել, որ ԵՄ-ից Հայաստան եկած դիտորդների թիվն ավելանա և ժամկետը երկարաձգվի։ Որովհետև սրանք, այնուամենայնիվ, կոնկրետ զսպող դերակատարում ունեն։ Այսինքն, Հայաստանը կարող է, օրինակ՝ աշխատել այդ ուղղությամբ։

Հաշվի առնելով դա՝ Հայաստանը կարող է Ֆրանսիայի հետ աշխատել, որպեսզի Ֆրանսիան այդ հարցը ԵՄ-ում լոբբինգ անի և հասնի նրան, որ այդ դիտորդների և՛ լիազորությունները, և՛ ժամկետները, և՛ քանակն ավելացվի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը, գրեթե միաձայն՝ 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունել է բանաձև, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ու ադրբեջանական ԶՈՒ-երը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն