Ներքին 3 տարի առաջ - 17:21 29-10-2022

Ես խուսափելու խնդիր չունեմ, բայց այնպես չէ, որ ուր հրավիրեն՝ գնալու եմ․ Տիգրան Քոչարյան

Նախ Ես կգնամ, թե չեմ գնա իր հաղորդմանը հյուր՝ դրանից ոչ միայն իր հաղորդումների, այլ առհասարակ Հ1-ի հաղորդման հյուրերի դիզբալանսը չի փոխվի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե երեկ Քոչարյանը մերժել է իր հաղորդմանը հյուր լինելու հրավերը, բայց քննադատում է իրեն մեծամասամբ հակառուս գործիչների հյուրընկալելու մեջ։ «Օպոնենտներից թռնելը և մենախոսության մեջ սեփական փաստարկները պաշտպանելու տխմար սովորությունից եթե կարողանաք դուրս գալ, մեր եթերը միշտ բաց կգտնեք ձեր և բոլորի համար»,-գրել էր Պետրոս Ղազարյանը։

«Ես չգիտեմ, թե ինչու է իմ քննադատությունն իր վրա ընդունել, բայց Հ1-ով հաղորդումների հյուրերի բացարձակ մեծամասնությունը և տարածաշրջանային, և քաղաքական, և ռազմական թեմաներով քննարկումներին, գալիս են մարդիկ, ովքեր հակառուսական տրամադրվածություն ունեն։ Հատուկ եմ շեշտել, որ 28 հոգուց մեկը խորհրդարանական ընդդիմությունից էր, մեկը Խոսրով Հարությունյանն է եղել, ՌԴ մեկ փոխնախարար է եղել, ինչպես նաև մեկ ռեկտոր։ Մյուսները պաշտոնյաներ են և մարդիկ, կամ ասպես ասած՝ փորձագետներ են, ովքեր քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին, այսինքն, ես գնացել եմ, թե ոչ՝ դրանից ոչինչ չի փոխվել։ Ես ուղղակի մի փոքր զարմանում եմ, որ Հ1-ում փաստորեն կոմունիկացիայի խնդիր կա, քանի որ ես չեմ հրաժարվում կամ չեմ վախենում հյուրընկալվել Հ1-ում։

Ավելին, ես սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել եմ «Տարբեր կարծիքներ» հաղորդման շրջանակներում Հովսեփ Խուրշուդյանի հետ բանավեճին։ Այսինքն, ես խնդիր չունեմ մասնակցել- չմասնակցելու համար։ Երեկ ուղղակի ժամանակ չունեի, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություն ունեի, որը չէի կարող հետաձգել»։

Նա ընդգծեց, որ հրավերը մերժելու պատճառը մինչև այդ ունեցած պայմանավորվածությունն է եղել։ «Ես ասել եմ, որ մինչև ամսի 4-ը չեմ կարողանալու գնալ և մերժել եմ։ Բայց կրկնեմ, ես սեպտեմբերի 19-ին եղել եմ «Տարբեր կարծիքներ» հաղորդմանը հյուր, ընդ որում՝ մինչև այդ, 3 տարի չեն կանչել Հ1, հենց զանգել կանչել են՝ չեմ մերժել, գնացել եմ։ Ես խուսափելու խնդիր չունեմ, ամեն դեպքում, ինքս եմ որոշում ուր գնալ, ուր չգնալ, այնպես չէ, որ ինձ ուր հրավիրեն գնալու եմ, ինքս եմ որոշում ուր գնալ, ուր՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ