Արտաքին 49 րոպե առաջ - 11:38 25-07-2026

ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը խոստացել է զենք չվաճառել Իրանին, քանի որ հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է մատակարարում ոչ թե անմիջապես Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք վճարում են ամբողջ գինը, իսկ ինքը պատկերացում չունի, թե որտեղ են ի վերջո հայտնվում դրանք։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ անդրադարձել է միջազգային զենքի մատակարարումներին՝ նշելով, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը զենք չեն վաճառում Իրանին։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինն անձամբ է իրեն հավաստիացրել այդ մասին՝ գիտակցելով, որ Միացյալ Նահանգները սպառազինություն է վաճառում բացառապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք լիարժեք վճարում են դրանց համար, իսկ թե որտեղ են դրանք հետագայում հայտնվում, Թրամփի պնդմամբ, ինքը պատկերացում չունի։
Թամարա Քալանթարյան