Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 23-01-2025

Ծանրամարտն՝ ուր, Արայիկ Հարությունյանն՝ ուր. լավ օրեր չեն սպասվում 

Կադրային սովը կրկին զգացնել է տալիս։ Մարդն ուղղակի ապշում է՝ ինչպե՞ս է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ղեկավարելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Ենթադրելի է, որ սպորտային կենսագրություն չունեցող մարդը չի կարող հասկանալ մարզաձևի խնդիրները, առաջնահերթությունները, արդյունավետ մարտավարություն մշակել։ Եթե գումարենք նաև այն, որ Արայիկ Հարությունյանը հանրային բարձր հեղինակություն չունի, ապա չի բացառվում, որ հավելյալ խնդիրներ են ծագելու աշխատանքային հարաբերություններում։

Ուշագրավ է, որ Արայիկ Հարությունյանը ընտրությունից հետո մարզիչների հետ չի հանդիպել։ Այնինչ՝ շատ կարևոր է մարզիկների, մարզիչների և ֆեդերացիայի նախագահի փոխըմբռնումը։ Տվյալ դեպքում մտավախություն կա, որ մարզիչների և մարզիկների բարձրացրած հարցերի մի մասը կմնան անպատասխան, ինչի հետևանքով նա չի կարողանա արդյունավետ քաղաքականություն իրականացնել և հաջողություններ ապահովել։

Ուշագրավ է նաև խնդրի հոգեբանական աստառը։ Հայտնի է, որ մարզական ֆեդերացիաների նախագահները երևակայորեն դառնում մարզիկ, որ լավ հասկանան մարզիկներին, ռիսկերը, մարտահրավերները, լցվեն իրատեսական հավակնություններով և այլն։ Օրինակ՝շախմատի ֆեդերացիայի նախագահը շախմատ է խաղում, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երբեմն գնդակ տշում։ Բայց ոչ ոք չի տեսել, որ Արայիկ Հարությունյանը ծանրաձող բարձրացնի։

ՔՊ-ական քաղաքականությանը բնորոշ է նաև ընտրությունները ֆարսի վերածելը։ Այս դեպքում առաջադրվել է մեկ թեկնածու, որն էլ նախքան ընտրվելը չի ներկայացրել ֆեդերացիայի՝ իր պատկերացրած ղեկավարման, կազմակերպման մոդելը, ծանրամարտի զարգացման տեսլականը, հավակնությունների սահմանը և այլն։

Լավատեսները կարող են հակադարձել, որ մարզական հաջողությունները սերտորեն կապված են պետության վարած քաղաքականության հետ, որին քաջատեղյակ է Արայիկ Հարությունյանը։ Երկրի ղեկավարին մոտ կանգնած լինելով, նա, ենթադրաբար, ավելի լավ կներդաշնակեցնի ծանրամարտն ու քաղաքականությունը։ Անհրաժեշտության դեպքում արագ և արդյունավետորեն վարչական ռեսուրսներ կներգրավի հօգուտ հայկական ծանրամարտի։ Սակայն այստեղ էլ կան հիմնավոր մտավախություններ։

Անդրադառնալով ֆեդերացիայի բյուջեին, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ֆեդերացիաները հույսը չպետք է կապեն կառավարությունից ստացվող միջոցների հետ, այլ պիտի կողմնակի եկամուտներ ունենան: «Մեծ հաշվետվողականություն պետք է լինի նաև ծախսվող յուրաքանչյուր դրամի համար»,- հավելել է նա: Այս մոտեցումը հիմք է տալիս կասկածելու, որ մարզիկներն ու մարզիչները ֆինանսական խնդիրներ են ունենալու։ Համեմատության համար հիշենք, որ ՀՀ-ն շախմատային մեծ հաջողություններ է ունեցել նախքան հեղափոխությունը։ Սակայն հետո ծագեցին ֆինանսական, կազմակերպչական խնդիրներ և որոշ շախմատիստներ լքեցին Հայաստանը։ Նույնը կարող է տեղի ունենալ այս պարագայում։ Անհարկի բծախնդրությունն ու բյուրոկրատական քաշքշուկը կարող են վանել որոշ ծանրամարտիկների, որոնք կնախընտրեն հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։

Կարճ ասած՝ Արայիկ Հարությունյանին ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրելը լավ որոշում չէ։ Եվ հայկական ծանրամարտին լավ օրեր չեն սպասվում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ