Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:50 09-10-2022

Քիչ է, որ դու սիրում ես Երևանը, Երևանն էլ քեզ պետք է սիրի. Մալխաս

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Քաղաքը նշում է իր 2804 ամյակը։ Այս տարի հայտնի հանգամանքների բերումով տոնական միջոցառումներ չեն եղել։ Որպես հին երևանցի, Երևանի գույներից մեկը վաղուց դարձած ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը՝ Մալխասը, պատասխանելով Oragir.news-ի այն հարցին, թե որպես երևանցի, ի՞նչ փոփոխություններ է տեսնում քաղաքի ու Երևանի «բնավորության» մեջ՝ պատասխանեց.

«Ինձ համար ոչ մի տարբերություն չկա, քանի որ նույն Երևանն է, ես ոնց որ ընդունել ու սիրել եմ Երևանը՝ նույն կերպ էլ շարունակում եմ սիրել ու ընդունել այն, որևէ բան չի կարող փոխել ու խաթարել այն սերը, որը ես ունեմ իմ քաղաքի նկատմամբ։ Ոչ մի բան։ Երևանը ինձ համար լրիվ ուրիշ պատմություն է»։

Հարցին՝ թե առհասարակ , որպես երևանցի, ի՞նչ կարծիք ունի քաղաքային կառավարման հետ կապված՝ պատասխանեց. «Ի՞նչ կառավարում, Երևանը ոնց որ կար, ինձ համար այդպես էլ մնում է, ինչ կառավարում ուզում է՝ թող լինի, ո՞նց բացատրեմ, ես Երևանին վերաբերում եմ որպես իմ երեխայի, այդպես էլ միշտ մնացել ու մնալու է։ Ձեզ մի բան էլ ասեմ՝ քիչ է, որ դու սիրում ես Երևանը, Երևանն էլ քեզ պետք է սիրի։

Հարցին՝ թե արդյո՞ք երևանցիները տալիս են այն սերն ու հոգատարությունը, որին արժանի է քաղաքը ՝ պատասխանեց.

«Չգիտեմ, կարող եմ նորից կրկնել, ես Երևանին ծնված օրվանիցս վերաբերում եմ այնպես՝ ինչպես որ հիմա, որ բոլորն են իրականում հիմա տալիս քաղաքին այն սերը, որին արժանի է , ո՞նց կարող են բոլորն այդպես վերաբերվել քաղաքին»։











Ամենից շատ դիտված