Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր. ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում ԱՄՆ
copy image url

Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր. ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում ԱՄՆ

Ներքին 2 ամիս առաջ - 18:33 24-01-2025
Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Փետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

Փաշինյանի կայանալիք այցը առաջինը կլինի ԱՄՆ-ում նախագահ Թրամփի ընտրությունից հետո։

2020 թ. hունիսի 12-ին Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance)։

Դաշինքի անդամ երկրները հանձնառու են`

-կատարել իրենց պետական պարտավորությունները միջազգային իրավունքի, մասնավորապես Քաղաքացիական ու քաղաքական միջագային դաշնագրի շրջանակում` ուղղված մտքի, խղճի, կրոնի, հավատքի ազատությանը, այդ թվում` ցանկացած հավատք կամ համոզմունք դավանելուն կամ առհասարակ չդավանելուն, և հավատքը փոխելու ազատությանը,շ

-առաջնորդվել ներառականության սկզբունքով, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխգործակցությամբ,

-մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում ցուցաբերել կրոնի և հավատքի ազատությունը զարգացնելու գործում և մարդու այլ իրավունքների խրախուսման համար, որն անհրաժեշտ է կրոնի և հավատքի լիարժեք ազատությունների իրականացման նպատակով։

Իր առաջին նախագահության օրոք՝ 2020 թ. հունիսի 2-ին, Դոնալդ Թրամփը ստորագրել էր միջազգային կրոնական ազատության զարգացման վերաբերյալ հրամանագիրը, ըստ որի` միջազգային կրոնական ազատությունը սահմանվել էր որպես ԱՄՆ ազգային անվտանգության հրամայական՝ կրոնական ազատության հետագա ամրապնդումը դարձնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք։

Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը նշել է, որ քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը Թրամփի վարչակազմի համար լինելու է գերակա ուղղություններից մեկը, և այդ համատեքստում մենք (հայերս` որպես քիրստոնյա) որոշակի առավելություն ունենք, որը կարող ենք օգտագործել։

Սակայն Փաշինյանի այցից այլ մանրամասներ նշված չեն, ամեն դեպքում վարչապետի աշխատակազմը հասցրել է ֆիքսել «Ազգային աղոթքի նախաճաշը». նախաճաշը Փաշինյանի հիմնական մոտիվացիան է` անկախ նրանից, թե ուր է գնում։

Ամենից շատ դիտված