Ներքին 4 տարի առաջ - 20:29 03-10-2022

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումի առցանց հանդիպմանը

Հոկտեմբերի 2-ից 4-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (Science and Technology in Society, STS) ֆորումի 19-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ֆորումի շրջանակներում հիբրիդային ձևաչափով կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Նպատակաուղղված հետազոտություններ» և «Հասարակություն և գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն COVID-19-ից հետո» թեմաներով: Նախարարական կլոր սեղան-քննարկմանը նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Տակայուկի Կոբայաշիին և նախագահող Հիրոշի Կոմիյամային հրավերի համար։

««Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ամենամյա հանդիպումը կատարյալ հարթակ է գիտության և տեխնոլոգիաների հրատապ խնդիրների վերաբերյալ բաց քննարկումներ անցկացնելու համար, ինչպես նաև միավորելու ուժերը՝ միջազգային ցանց կառուցելու նպատակով: COVID-19 համաճարակն առիթ է հանդիսացել, քաղաքականության մշակման համատեքստում, կարևորելու գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ մատչելի դարձնելով գիտական հրապարակումները, ավելացնելով թվային գործիքների կիրառումը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում: Այն վճռորոշ ազդեցություն կունենա ոչ միայն COVID-19 համաճարակի դեմ պայքարի, այլ նաև փոխակերպվող վերականգնման և ավելի լավ հասարակություն կառուցելու համար», – նշել է նախարարը։

2004 թվականից կազմակերպվող ամենամյա «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումին ամեն տարի մասնակցում են քաղաքականության, բիզնեսի և գիտական ոլորտների համաշխարհային առաջատարներ՝ աշխարհի 120 երկրներից և միջազգային կազմակերպություններից։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են