Իրանն ու ԱՄՆ-ն առայժմ չեն քննարկում ուրանի հարստացման դադարեցման կամ դրա մակարդակի նվազեցման հնարավորությունը։ Բանակցությունները դեռ այդ փուլին չեն հասել։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Պատասխանելով ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակում ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու կամ դրա մակարդակը նվազեցնելու մասին հարցին՝ Բաղային նշել է, որ կողմերն առհասարակ դեռ չեն քննարկել միջուկային թեմային վերաբերող մանրամասները։