Իսրայելը հերթական անգամ ԿՀՎ-ին տվյալներ է փոխանցել Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին սպառնացող ենթադրյալ վտանգի մասին տեղեկություններ:
Այս մասին գրում է «Israel Hayom» թերթը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Իսրայելն ԱՄՆ-ին վերջին մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի դեմ իբր նախապատրաստվող մահափորձի մասին, սակայն ամերիկյան հետախուզությունն այդպես էլ չի կարողացել հաստատել այդ տեղեկությունները։
««Մոսադ»-ի հետախուզությունը ԿՀՎ-ին տվյալներ է տրամադրել, որոնց համաձայն՝ Իրանը մտադիր է իր թիրախը դարձնել նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմի բարձրաստիճան անդամներին», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ «Մոսադ»-ը այս տվյալները տրամադրել է ի պատասխան ԱՄՆ հետախուզության հարցման: