Ներքին Տեսանյութ 17 րոպե առաջ - 15:45 15-11-2026

Մեր իրազեկման նոր օրն է. Նարեկ Կարապետյանը հայտնել է՝ որտեղ կանցկացվեն ակցիաները

Սիրելի՛ հայրենակցիներ, բարև ձեզ, մեր իրազեկման նոր օրն է:

Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայսաստան» դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Այսօր իրազեկում կանենք Երևանի տարբեր հատվածներում, մենք կգնանք Սասունցի Դավիթ կայարան, հետո՝ Բութանիա, հետո՝ Մետաքս»,- նշել է Նարեկ Կարապետյանը:

Տեսանյութում երևում են ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը, նախկին պատգա,ավոր Գառնիկ Դանիելյանը և «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչները Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են անցկացնում ընդդեմ ալիևյան սահմանադրության:

Տեսանյութ: