Ներքին 1 տարի առաջ - 19:07 17-12-2024

Արարատ Միրզոյանը ելույթ կունենա «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական հանդիպմանը

Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:

Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:

Տեխնիկական մանրամասներ
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ժամը 10։45-ին նախատեսված է միջոցառման մասնակիցների համատեղ լուսանկարահանում։ 11։00-11։15 տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացումը՝ ներառյալ ձևաչափում նախագահող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը։

Միջոցառման լուսաբանմանը կարող են մասնակցել ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած օպերատորները և լուսանկարիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: Մասնակցության հաստատման դեպքում խնդրում ենք միջոցառման վայրում լինել ժամը 10։20-ին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է