Երևան +19°
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 10-09-2022

Ոնց թե կձերբակալեն, մեր սիրած տղեն է. քաղաքացիները՝ Հայկ Մարությանի մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Օրեր առաջ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը։ Մարությանը գրել էր. « Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»։

Oragir.news-ի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները։

Ավելի ուշ Shamshyan.com-ը հայտնեց, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ են կարծում` Կարգին Հայկոյի ներկայացումը կլինի՞, թե՞ մինչև ներկայացումը նրան կձերբակալեն։