Խաղաղության պայմանագրի ստորագրման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ժամկետը շարունակում է անորոշ մնալ։ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՄԱ նախարարը տարբեր կանխատեսումներ են անում և տարբեր ժամկետներ նշում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ե՞րբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։
Ոմանք ասացին, որ պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում են ակնկալում, մյուսները՝ թերահավատություն հայտնեցին, որ այն առաջիկայում կստորագրվի։
Հարցվածներից մեկն ասաց, որ խաղաղության պայմանագիր չի լինի․ «Թուրքերի հետ ոչ մի խաղաղություն երբեք չի լինի»։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պայմանագիրը չի ստորագրվի՝ հարցադրելով․ «Ղեկավարն ո՞վ է, որ ստորագրվի, կամ իրեն ո՞վ է թույլ տալու, որ ստորագրի»։
Պատասխան հնչեց նաև, որ գործող իշխանության օրոք այն կստորագրվի, և դա վատ կլինի բոլորի համար։
Մանրամասները` տեսանյութում: