Երևան +21°
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:51 24-02-2023

Այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի․ Վարդան Օսկանյան

Հիմնավոր փաստ կա այսօր, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաև փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում: Դա արտահայտվում է նաև մեր իշխանությունների հայտարարություններով, Ադրբեջանի հայտարարություններով, շրջանառվող փաստաթղթերով։ Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասաց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Սա, իսկապես, շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ այսօր կտարվում է դիվանագիտական հարթությունում, ՀՀ-ն՝ համագործակցությամբ նաև Ադրբեջանի և միջնորդների, փորձում է սրան տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում: Այս փաթեթավորումը երկու դրսևորում ունի. մեկը լեզվական, բովանդակային, մյուսը ոճային դրսևորումներն են: Այս 2 դրսևորումներն այսօր շատ ակնհայտ են այդ փաթեթավորման դիվանագիտական աշխատանքի մեջ։ Իհարկե, այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը նման փասթաթուղթ չի ստոևագրի և կպարտադրի, որ սևը սպիտակի վրա այդ հարցը հստակ ձևակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է այնտեղ լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության ներկայացուցիչների և Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու: Իբր այդ պատուհանը բաց է թողնվում»,-ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ եթե իր ենթադրությունները ճիշտ լինեն, եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որն ինքը նկարագրեց, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի. «Ինչպես կա ջավախահայություն, այնպես էլ կլինի Արցախում: Բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը այն է, որ մի քանի տարի հետո Արցախը վերածվելու է Ջավախքից Նախիջևան։ Ինքնախաբեությամբ եկեք չզբաղվենք, այս փաստաթղթի ստորագրումը բերելու է այս հետևանքներին»:

Խոսելով «խաղաղության պայմանագրի»2-րդ դրսևորման՝ ոճային ու PR-ային փաթեթվարովման մասին՝ Օսկանյանն ասաց. «Սրա տեղում երկու գործոն է՝ անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները: Ես միանգամից ասեմ, որ մերժում եմ այդ թեզը, որը հաճճախ դնում են շրջանառությա մեջ իշխանությունները՝ արդարացնելու իրենց անզորությունը, անգործությունն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղավ, որն անխուսափելի էր, որովհետև վատ և ժառանգություն էինք ստացել: Պարտվեցինք, անխուսափելի էր, որովհետև բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա: Այս երեքն էլ սին ու սուտ թեզեր են»,-ասաց Օսկանյանը:



Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է

Ձեզ գուցե հետաքրքրի