Ներքին Հարցում Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:15 26-10-2026

Մեր դիմաց նստած կինը հայհոյում էր մեզ, բայց ես ինձ թույլ չտվեցի անպատվել իրեն

«Ես մի փոքր ջղայնացած էի, մեր դիմաց նստած կինը մեզ հայհոյում ու անպատվում էր, բայց ես ինձ թույլ չտվեցի նրա վրա ձեռք բարձրացնել։ Տրանսպորտի մեջ կնոջ վրա ո՞նց կարող էի ձեռք բարձրացնել»։

Այս մասին Oragir.News-ին ասաց օրեր առաջ ավտոբուսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակից Ռոման Դալաքյանը՝ պատմելով իր և Անիի հարաբերությունների, ինչպես նաև ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին։

Նրա խոսքով՝ Անիին ճանաչել է Կիլիկիայի ավտոկայանում, և շուրջ 7-8 ամիս միասին են եղել։ Դալաքյանի պնդմամբ՝ ինքն օգնել է Անիին, հագուստ և հեռախոս է գնել նրա համար, իսկ երբ կացարան չեն ունեցել, միասին դրսում են մնացել։

Դալաքյանը նշեց, որ միջադեպի ընթացքում միայն մի փոքր բարձրացրել է ձայնը, իսկ իրենց դիմաց նստած կինը սկսել է հայհոյել ու վիրավորել իրենց։ Նա նաև հայտնել է, որ այժմ դատարանի որոշմամբ չի կարող Անիի հետ կապ հաստատել՝ զանգել, խոսել կամ հանդիպել։ Դալաքյանի խոսքով՝ նախկինում ալկոհոլ օգտագործելու պատճառով ընտանիքն իրեն տուն չի ընդունել, սակայն այժմ չի խմում և ցանկանում է աշխատանք գտնել ու աշխատել։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Ձեզ գուցե հետաքրքրի