Ներքին Տեսանյութ 55 րոպե առաջ - 18:45 30-10-2026

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի
նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը՝ նվիրված կայուն գյուղատնտեսության ապագային,
երկարաժամկետ ներդրումներին ու բնության նկատմամբ պատասխանատու ֆինանսական լուծումների
անհրաժեշտությանը:

Քննարկման շրջանակում ընդգծվել է Ակբա բանկի փորձը, որը շուրջ 30 տարի Հայաստանի
ագրոոլորտի ֆինանսավորման առաջատարն է։ Բանկն այս տարի հրապարակել է նաև Կայուն զարգացման իր
առաջին հաշվետվությունը, որտեղ առանցքային տեղ է հատկացվել ագրոոլորտի երկարաժամկետ ու կայուն
զարգացմանը։

«Մենք երկար տարիներ զբաղվում ենք գյուղատնտեսության ֆինանսավորմամբ, և հատկապես կայուն
գյուղատնտեսությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Ակբան առաջիններից մեկն է, որ այս
տարի հրապարակեց կայուն զարգացման հաշվետվություն, որը ենթադրում է, որ մեր ռազմավարությամբ
առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկարաժամկետ կայուն զարգացմանը։ Ակբա բանկը՝
համագործակցելով կառավարության և միջազգային գործընկերների հետ, աջակցում է ոլորտի արդիականացմանն
ու կայուն ֆինանսավորմանը։ Կարևոր դեր ունեն նաև պետական սուբսիդավորման ծրագրերը, որոնք խթանում են
նոր տեխնոլոգիաների ներդրումը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ
Հակոբյանը։

«Այսօրվա քննարկման թեման չափազանց կարևոր է. գյուղատնտեսությունը կախված է առողջ
էկոհամակարգերից, հողից և ջրից, բայց միաժամանակ կենսաբազմազանության վրա ճնշում գործադրող
ոլորտներից է։ Վերականգնողական գյուղատնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ է գիտություն,
ֆինանսավորում և տեղական աջակցություն։ Ամեն դեպքում այս անցումը հեշտ և արագ չի լինելու»,- նշում է
ՎԶԵԲ-ի բնության ֆինանսավորման և քաղաքականության գծով գլխավոր մասնագետ Անուդ Ալուզին։

«Ֆերմերների համար ռիսկերը նվազեցնելու և էկոլոգիական գործելակերպը խրախուսելու նպատակով
մշակվում են ապահովագրական լուծումներ, որոնք օգնում են համատեղել բնության պահպանումն ու
ֆինանսական կայունությունը»,- նշում է AXA Group-ի կայուն զարգացման ռազմավարության մշակման բաժնի
ղեկավար Մարիկա Ռյուտերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է