Վարչապետի հրապարակային վարքագիծը քննարկումների առիթ է դառնում։ Այս անգամ հանրային ուշադրության կենտրոնում է այն, որ վարչապետը ցուցադրում է, թե ինչպես է մաքրում իր կոշիկները։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն վարչապետի այս քայլի վերաբերյալ, նորմա՞լ են համարում, որ նա ցուցադրում է, թե ինչպես է կոշիկ մաքրում։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ դա վարչապետի գործն է, սակայն ցուցադրելու բան չէ․ «Քսուկների գովազդ է անում»։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ յուրաքանչյուր մարդ իր հիգիենան պետք է պահպանի այնպես, որ միայն ինքն այն տեսնի, ոչ թե ուրիշները։
Մեկ այլ քաղաքացի էլ հարցադրում արեց․ «Բա ինքը հանրությանը չցուցադրի՞, թե ինչպես պետք է մաքրել կոշիկները։ Ո՞վ պետք է սովորեցնի, եթե ոչ վարչապետը»։
Մանրամասները՝ տեսանյութում: