Ներքին 4 տարի առաջ - 18:26 08-09-2022

Մասիսի քաղաքապետի եղբոր գործի մասին պարզաբանում են Դատախազությունից

Երեկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Oragir.news-ը հետաքրքրվեց դատախազությունից՝ արդյոք դատարանի որոշումը բողոքարկելու են, թե՝ ոչ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ գործը մեզ բոլորիս հայտնի գործի հետ կապ չունի, որը վերաբերում էր 18 թ-ին կատարած խուլիգանական արարքներին։

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում էր նաև 2018 թ․-ին զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց:

«Իրեն մեղադրանք առաջադրված է եղել այլ գործով նախկին քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և հինգերերդ կետերով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը), և դատական քննության արդյունքում, նկատի ունենալով, որ կոնկրետ այն արարքները, որոնց հետ կապված մեղադրանքը առաջադրված է եղել նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է այս հիմքով դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել»,- նշեց Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև հավելեց. «Այսինքն՝ այստեղ, ըստ էության, չենք խոսում արարքի բացակայության մասին, այլ խոսում ենք արարքի ապաքրեականացման հիմքով գործը կարճելու մասին։ Հետևաբար, քանի որ իրենց համաձայնությունը պարտադիր էր այս պայմաններում որոշում կայացնելու համար, և իրենք համաձայնել էին այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել, դատարանը նման որոշում է կայացրել»։

Հիշեցնենք, որ քրեական գործով՝ Գոռ Համբարձումյանը և ևս մեկ անձ մեղադրվում են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով