Վեդին ընտրել է այս ապագան. 2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի. Զոհրաբյան
copy image url

Վեդին ընտրել է այս ապագան. 2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի. Զոհրաբյան

Ներքին 2 տարի առաջ - 13:47 01-09-2022
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեդին ընտրել է այս ապագան.
2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի
Երեկվանից հայրենասիրական ընդվզում է բոցավառվել հայ ազգային-ազատագրական մտքի քառուղիներում։
Ֆեյսբուքա-լրատվական մեյնսթրիմը ալակոծված է երեկ Վեդի քաղաքում Թուրքիայի երկու քաղաքացիների անամոթ պահվածքից։ Նրանք Վրաստանով եկել են Հայաստան, գիշերով Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում սկսել են աղմկել, հայերին ու Հայաստանն անվանարկել։
Վեդու հպարտ քաղաքացիները չեն դիմացել թուրք ամուսինների բեսպրեդելին ու հայ-թուրքական թեթեւ ընդհարում է տեղի ունեցել գյուղամիջում։
Ոստիկանները Թուրքիայի քաղաքացիներին հրավիրել եւ ոստիկանական բաժանմունք, որտեղ եւս, ըստ տեղեկությունների, թուրք երկյակն իրեն խիստ լկտի է պահել։
Անկեղծ, չեմ հասկանում մեր հայրենակիցների ընդվզումն ու Վեդու կենտրոնում հայ-թուրքական ազգային-ազատագրական ֆրոնտ բացելը։

Մեկ տարի առաջ, հունիսի 21-ին Վեդի քաղաքում ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից 2690-ը իրենց համաձայնությունը տվել են, որ թուրքը գա իրենց տուն ու իրենց համայնքի կենտրոնում կոնյակ բացի եւ խմի թուրք-ադրբեջանական եղբայրության կենացը։
Մեկ տարի առաջ դուք, քվեարկելով Նիկոլի բանտիկով մուրճի օգտին (վերաբերվում է բացառապես թուրքական օրակարգին կողմ քվեարկողներին), թուրքին բերեցիք ձեր տուն ու ոչ մի կերպ չեմ հասկանում սույն աղմուկի պատճառը։

Ու երբ Արմեն Գրիգորյանը գոռում էր, որ թուրքը հասնելու է Արարատ եւ Վեդի, նաեւ ձեր մեջ եղան մարդիկ, ովքեր մասնակից դարձան Արմենի քաղաքական սպանությանը։
Իսկ ովքեր չեն ընտրել բանտիկով մուրճն ու թուրքի հետ ապագան, ես անկեղծորեն հասկանում եմ ձեր ցավն ու ընդվզումը»։

Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Oragir.news-ը։ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի է ունեցել միջադեպի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
17:10 Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի. Մուրադ Փափազյան
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
17:39 Կուրբան Բայրամ տոնողներն են թիրախավորում եկեղեցին. մենք չենք ընկրկելու. Էդգար Ղազարյան
17:46 Հնարավոր եմ համարում իմպիչմենտի միջոցով հաղթանակի հասնելը. այն սարերի հետևում չէ