Արտաքին 4 տարի առաջ - 17:12 16-07-2022

Հայրս կոմպրոմատը փոխանցել է դիվանագիտական առաքելություններին. Վրաստանի ՊԱԾ նախկին պաշտոնյայի որդի

Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսն արդեն ստացել է բոլոր այն նյութերը, որոնք պատրաստվում էր հրապարակել Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին։ Այս մասին հայտարարել է երեկ գիշերը ձերբակալված նախկին պաշտոնյայի որդին՝ Նիկոլոզ Գոգաշվիլին։

«Դիվանագիտական ​​կորպուսի մոտ կա այն ամենը, ինչ հայտարարել էր Սոսոն։ Ե՛վ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի»,- ասել է նա:

Իր ձերբակալությունից մի քանի ժամ առաջ Սոսո Գոգաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներին խոստացել էր հրապարակել բացահայտումները, գրում է SOVA-ն։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին ստացել է խորհրդարանական ընտրություններում կեղծիքների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ և «երկար մտորումներից հետո» որոշել է «ընդմիշտ վերջ տալ դրան»։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան

Ձեզ գուցե հետաքրքրի