Արտաքին 4 տարի առաջ - 17:17 06-11-2021

Սաակաշվիլին բանտից պետական հեղաշրջում է ծրագրում. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից պետական ​​հեղաշրջում է ծրագրում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարվա նոյեմբերի 6-ից «Ռուսթավի» թիվ 12 ուղղիչ հաստատության մոտ որոշ քաղաքական խմբավորումներ որոշել են անընդմեջ ​​ակցիաներ իրականացնել, որտեղ կժամանեն նաև մարզերից կուսակցության կողմնակիցները։ Բացի դրանից, նախատեսվում է բողոքի ակցիա Թբիլիսիում»,- ասել է Մգելաձեն։

Նա հավելել է, որ ակցիայի կազմակերպիչները ծրագրում են շրջափակել պետական ​​կառույցները։ Պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ քաղաքական խմբավորումների գործողությունները ղեկավարում է դատապարտյալ Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը