Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:03 27-10-2021

Սաակաշվիլին բանտից դիմել է Բիձինա Իվանիշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին բանտից դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։

«Դիմում եմ Իվանիշվիլիին.

Դուք վարագուրեցիք ու մթնեցիք իմ պատուհանները, կտրեցիք հեռախոսս, վախենում եք ինձ տեղափոխել ոչ միայն դատարան, այլ նույնիսկ սովորական հիվանդանոց։

Եթե ​​գոնե մի քիչ համարձակություն ունենայիք, ինձ կբերեիք ձեր այս վարձու ցույցին և այնտեղ բանավեճի կբռնվեիք ինձ հետ այն մարդկանց առջև, ում դուք ինքներդ եք հավաքել»,- նման գրառում է հայտնվել Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, տարեսկզբին հայտարարել էր, որ հեռանում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից և նույնիսկ քաղաքականությունից։ Վերջին տարիներին Իվանիշվիլիին մեղադրում էին երկիրը «կուլիսներից» կառավարելու մեջ։

«Վրացական երազանք»-ն այսօր Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացնում է իր համախոհների հանդիպումը։ Նշվում է, որ ակցիային կմասնակցի մոտ 100 հազար մարդ։

Մինչդեռ հոկտեմբերի 14-ին Սաակաշվիլիի կողմից հիմնադրված նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները Ազատության հրապարակում ցույց են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի