Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 27-04-2022

Բիձինա Իվանիշվիլին բիզնես շահեր ունի Ռուսաստանում. Էկա Գիգաուրի

Կառավարության որոշակի դիրքորոշումը, որը վերաբերում է Ուկրաինային աջակցությանը, կարող է կապված լինել այն բանի հետ, որ Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքի անդամները բիզնես շահեր ունեն Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Էկա Գիգաուրին «Վրացական երազանքի» հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված հետազոտության շնորհանդեսին։

Զեկույցում ասվում է, որ Իվանիշվիլին բավականին լուրջ բիզնես շահեր ունի Ռուսաստանում, ինչը կարող է որոշակի սպառնալիքներ ստեղծել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության համար, և Իվանիշվիլիի այդպիսի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա որակվում է որպես պետության ​​գրավում։

Ինչպես նշվում է ոչ կառավարական կազմակերպության հետազոտության մեջ, Իվանիշվիլին 2012-2019 թվականներին իր օֆշորային ընկերությունների միջոցով եղել է առնվազն 10 ռուսական ընկերության սեփականատերը։ Ռուսաստանում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել նաև Իվանիշվիլիի հարազատները, ովքեր ընդհանուր ընկերություններ ունեն Ռուսաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի