Արտաքին 4 տարի առաջ - 14:20 27-06-2022

Բրիտանիան կխոչընդոտի ՌԴ-ի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի մուտքը  համաշխարհային շուկա ԴՆԹ թեստի միջոցով

Տարբեր երկրների մասնագետների խումբը՝ Բրիտանիայի գլխավորությամբ, սկսել է մշակել տեխնոլոգիա, որը կկարողանա ճանաչել Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկը և խոչընդոտել դրա մուտքը համաշխարհային շուկա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուստիսը։

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան համաշխարհային առաջատար է ԴՆԹ թեստի միջոցով մշակաբույսերի ծագման ստուգման հարցում:

Նոր մշակումը ենթադրում է, որ Ռուսաստանից ամբողջ հացահատիկը կենթարկվի վերլուծության՝ որոշելու ճշգրիտ տարածաշրջանը, որտեղ այն աճեցվել է:

Որոշ աղբյուրների համաձայն՝ նախաձեռնության համար առաջին փուլում հատկացվել է 1,5 մլն ֆունտ ստեռլինգ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում