Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության համաձայն՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից տեղադրված ականների պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերի վրա։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ տանկերները խախտել են սահմանված երթուղին։
Իրանի զինվորականները նաև հայտնել են ամերիկյան բանակին պատկանող MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։