Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ գերիների թիվը. Արցախի ՄԻՊ
copy image url

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ գերիների թիվը. Արցախի ՄԻՊ

Ներքին 3 տարի առաջ - 15:39 19-05-2022
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սակայն Արցախի ՄԻՊ-ը, Հայաստանի ՄԻՊ-ը եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,- ասաց նա:

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը՝ քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը եւս կարողանում ենք փաստերով ապացուցել:

Մենք 2021-ին պատրաստել ենք փաստաթուղթ՝ կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունների իրականացման մասին, որը տարածվել է ՄԱԿ-ում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, նաեւ արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,-ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել:

Ամենից շատ դիտված

17:52 Մեռելի զդաչի, գիտնական ոջիլ. Աննա Հակոբյանի նոր գրառումը
17:35 Ազգին «կրթող» Աննա Հակոբյանն իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը
21:52 Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
18:30 Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան
16:57 Մեզ են փոխանցել ընդդիմության հեղաշրջման պլանը․ Ալեն Սիմոյան
22:00 Բնակարան, 3 հողամաս, 51.5 մլն անկանխիկ, 16.5 մլն կանխիկ, 36 մլն եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
23:35 Ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ. Աննա Հակոբյան
14:20 Դե մենք, հատկապես մեր միջի ամենազարգացածները, մաքսիմալ կրթված ծնվում ենք, չգիտեի՞ք․ Աննա Հակոբյան
23:40 Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը կհիշեն սերունդները. Նեթանյահու
15:22 Սամվել Խաչատրյան կոչվածը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև Ձեր. Փաշինյանը` Գարեգին Բ-ին