Ներքին 3 տարի առաջ - 19:30 11-07-2023

ԲԴԽ-ն թաքցնում է փաստաբանների գործադուլի պատճառով հետաձգված դատական նիստերի թիվը

Այսօր բազմաթիվ փաստաբանները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացրել, նրանք երթով շարժվել են ՆԳՆ՝ «փաստաբանության թշնամի» հավաստագիր հանձնելու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին այն պատճառով, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում ոստիկանական համակարգի կողմից։ ՆԳՆ շենքի մոտից էլ փաստաբանները շարժվեցին ԲԴԽ։

Oragir.News-ը ԲԴԽ-ից փորձեց ճշտել, թե փաստաբանների գործադուլի պատճառով քանի դատական նիստ է հետաձգվել, ունե՞ն թվային ցուցանիշ։

ԲԴԽ մամուլի խոսնալ Լիլիթ Շաբոյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման վիճակագրություն չի վարվում։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով մասնակից էր եղել ակցիային ասաց, որ կդժվարանա նշել, թե քանի դատական նիստ է հետաձգվել, քանի որ նման հաշվարկ չի իրականացվում։
«Օրինակ ես այսօր ընդհանրապես դատական նիստ չեմ ունեցել նշանակված, որ հետաձգեի»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ այդ թիվը կարող ենք առանձին դեպքերով ճշտել, բայց դա էլ օբյեկտիվ ճշմարտություն չի լինելու․ «Մենք մի անգամ փորձեցինք դատարանների դռները փակելու օրվա կապակցությամբ պարզել, թե քանի նիստ չի կայացել, բայց մենք չկարողացանք հստակ թիվ ճշտել, հասկանալ, թե որ նիստերն են կոնկրետ այդ պատճառով հետաձգվել։ Այստեղ ավելի բարդ է լինելու և որևէ կոնկրետ հաշվառում չի կարող լինել»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ