Ներքին Միտք 10 ամիս առաջ - 16:31 27-11-2025

Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է 44–օրյայի զnհերի իրական թիվը. Արմեն Աշոտյան

Պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը։ Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։

Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաև փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով եւ վերածելով լոկ վիճակագրության։

Աստված բոլոր զոհվածների հոգիներին փրկություն շնորհի։

Փառքդ շատ, հայ զինվոր։

Ոչ ոք չի մոռացվելու։

Ոչինչ չի մոռացվելու»,- գրել է Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին