Ներքին 4 տարի առաջ - 17:01 15-04-2022

Պետությունը չպետք է որոշի՝ լրագրողը որևէ պետական մարմնում հավատարմագրվի՞, թե՞ ոչ. Աշոտ Մելիքյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկող «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ բոլոր իշխանությունների հետ բարդ է եղել փոփոխություն իրականացնելը, բայց այս պարագայում տվյալ նախագիծը վտանգավոր է։

«Այս նախագծի քննարկումը սկսվել է 1,5 տարի առաջ, և այն, ինչ կատարվել է այս ընթացքում, ռեգրեսիվ բնույթ ունի։ Դա և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության բնույթ ունի։ Միջազգային մարմիններն ասում էին, որ պետական մարմինը չպետք է դիտարկի հավատարմագրումը որպես լրագրողին աշխատանք տալու միջոց։ Հավատարմագրելով՝ ընդամենը դուռ է բացում, որպեսզի լրագրողն իր առաքելությունը կատարի։ Ի վերջո, պետությունը պետք է որոշի՝ լրագրողը որևէ պետական մարմնում հավատարմագրվի՞, թե՞ ոչ»։

Տեսանյութը՝ Factor-ի։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել