Ներքին 11 ամիս առաջ - 14:20 27-08-2025

Ձերբակալված կապանցիների մարմնում մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:

«Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվեց 4 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ:
Նույն համագործակցությամբ նմանատիպ տեղեկություն իրացվեց նաև օգոստոսի 23-ին։ Այս դեպքում ևս իրավապահների օպերատիվ տեսադաշտում արտերկրից ժամանած մեկ այլ կապանցի էր։ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվեցին 16 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայի փաթեթներ: Երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել