Ներքին 9 ամիս առաջ - 17:20 18-10-2025

Երևանում հետապնդվող BMW-ն չկարողացավ խույս տալ պարեկներից. վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և կասկածելի փաթեթներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։

Պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Էդիկ Սասունցը նկատում են կասկածելի «BMW»-ն և ձայնային ազդանշանով, ապա բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն «BMW»-ն չի ենթարկվում պարեկների կանգառ օրինական հրահանգին և դիմում է փախուստի, և սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը։

Հասնելով Արցախի պողոտա 8ա շենքի մոտ, «BMW»-ի վարորդը բախվում է շենքի բակային հատվածում տեղադրված երկաթե ճաղավանդակին, վարորդն էլ դուրս է գալիս ավտոմեքենայից, դիմում փախուստի ու տեսնելով, որ պարեկներն այս անգամ արդեն ոտքով են հետապնդում իրեն, ուսի վայրից հանում և շպրտում է սև պայուսակ (բարսետկա)։

Այնուամենայնիվ պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու