Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:09 28-03-2022

Նեմցովին՝ սպանությունից առաջ, և Նավալնիին հետևել են ԱԴԾ նույն աշխատակիցները

The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի լրագրողներին հաջողվել է պարզել, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից մեկ տարի առաջ նրան հետևել են ԱԴԾ-ի այն աշխատակիցները, որոնք, հավանաբար, մասնակցել են ընդդիմադիրների՝ ներառյալ Ալեքսեյ Նավալնիի, Վլադիմիր Կարա-Մուրզայի և Դմիտրի Բիկովի մահափորձերին։

Նեմցովին սկսել են հետապնդել անմիջապես այն բանից հետո, երբ նա սկսել է ակտիվորեն լոբբինգ անել Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ պատժամիջոցների ընդլայնման համար, իսկ դադարեցվել է փետրվարի 21-ին՝ մի քանի օր առաջ այն բանից, երբ քաղաքական գործչին սպանեցին Կրեմլի պատերի մոտ, ընդ որում, վերջին ուղևորության ժամանակ ԱԴԾ աշխատակիցները այլևս չեն գնացել նրա հետևից, ասվում է հետաքննության մեջ:

Դատելով տոմսերի ամրագրման բազայի տվյալներից՝ Նեմցովին հետևել են ԱԴԾ առնվազն երեք աշխատակից՝ Վալերի Սուխարևը, Դմիտրի Սուխինինը և Ալեքսեյ Կրիվոշչեկովը։

Վալերի Սուխարևի և Ալեքսեյ Կրիվոշչեկովի անունները հիշատակվել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և Նեմցովի համախոհ Վլադիմիր Կարա-Մուրզայի, ինչպես նաև բանաստեղծ և լրագրող Դմիտրի Բիկովի Bellingcat-ի՝ թունավորման վերաբերյալ նախորդ հետաքննություններում։

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել