Ջեյք Սալլիվանը, որը դառնալու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, իր թվիթերյան էջում արձագանքել է Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությանը. «Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ նրա կյանքի հանդեպ դաժան ոտնձգությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կրեմլի հարձակումները Նավալնիի վրա ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում են, այլև մարտահրավեր ամբողջ ռուս ժողովրդի համար, որը ցանկանում է՝ նրա ձայնը լսելի լինի»: