Արտաքին 2 տարի առաջ - 20:53 14-11-2023

Բայդենի խորհրդականը հայտնում է՝ Կիևին օգնության տրամադրումը բարդանում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Սպիտակ տունն ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնուն է Ամերիկայի ձայնը։

Սալիվանը շեշտել է՝ եթե Ուկրաինայի համար Ջո Բայդենի առաջարկած խոշոր բյուջետային հատկացումները չհաստատվեն, ապա ԱՄՆ ազգային շահերին լուրջ վնաս կհասցվի: «Կիևին օգնության տրամադրումը բարդանում է»,- ասել է Սալիվանը:

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև Գազայի հատվածի շուրջ զարգացումներին: Նրա խոսքով՝ Իսրայելը կիսում է Բայդենի վարչակազմի տեսակետն այն մասին, որ Գազայի հիվանդանոցները չպետք է հարձակման ենթարկվեն, և պատրաստ է վառելիք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի դրանք շարունակեն աշխատանքը:

Սալիվանը նաև հույս է հայտնել, որ Գազայի հատվածում մարդասիրական դադարները կհաճախակիանան՝ մարդկանց ազատ տեղաշարժի և գերիների հարցը լուծելու համար, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում