Amnesty International-ը Նավալնիին վերադարձրել է «խղճի գերու» կարգավիճակը
copy image url

Amnesty International-ը Նավալնիին վերադարձրել է «խղճի գերու» կարգավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 20:03 07-05-2021

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին վերադարձրել է «խղճի գերու» կարգավիճակը:

Առաջին անգամ Amnesty International-ը քաղաքական գործչին այդպես է բնորոշել հունվարի 17-ին, երբ Գերմանիայից ժամանելուց հետո նրան բերման էին ենթարկել Վնուկովոյի օդանավակայանից: Փետրվարի վերջին հայտարարվել էր, որ կազմակերպությունը չեղյալ է համարել այս որոշումը՝ դա բացատրելով 2000-ականների կեսերին Նավալնիի հայտարարությունների ուսումնասիրությամբ, որոնք «ատելության խոսք» էին պարունակում:

Կազմակերպության մայիսի 7-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք փոխում են կարգավիճակ շնորհելու իրենց մոտեցումը և որպես առաջին քայլ՝ որոշում են կայացրել չմերժել մարդկանց՝ հիմնվելով միայն անցյալի գործողությունների վրա: