Արտաքին 4 տարի առաջ - 22:29 24-03-2022

Մեծ Բրիտանիան կբռնագրավի Լավրովի դստեր լոնդոնյան բնակարանը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Պոլինա Կովալյովայի դեմ։ Լոնդոնում նրա շքեղ բնակարանը կբռնագրավվի, իսկ կեցության թույլտվությունը կչեղարկվի։
Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի Telegram ալիքին։
«Ամենահետաքրքիրն այն է, որ այժմ Լոնդոնի նրա 4,4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեքով բնակարանը կբռնագրավեն, իսկ բանկային հաշիվը կսառեցվի։ Բրիտանիայում ապրելու թույլտվությունը չեղարկվել է»,- ասել է նա։
Ըստ Newsweek-ի՝ Կովալյովան «ամենագլամուրային լրացումն է» աճող պատժամիջոցների ցանկում։ Նա 26 տարեկան է և մի քանի տարի է, ինչ Բրիտանիան իր տուն է համարում, սովորել է Բրիստոլում գտնվող մասնավոր դպրոց-ինտերնատում, այնուհետև տնտեսագետի և քաղաքագետի գիտական ​​աստիճան է ստացել Լաֆբորո համալսարանում։ Աշխատել է «Գազպրոմ»-ում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի