Արտաքին 4 տարի առաջ - 13:54 24-03-2022

ԱՄՆ-ը ծրագրեր է մշակում, որոնք կարող են գործել Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում

Սպիտակ տունը գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը Վլադիմիր Պուտինի վարքագծի և ՆԱՏՕ-ի պատասխանի հնարավոր սցենարներ է մշակում, որը կգործի Ռուսաստանի կողմից զանգվածային ոչնչացման՝ քիմիական, մանրէաբանական կամ միջուկային զենք կիրառելու պարագայում, գրում է New York Times-ը։
Այսպես կոչված «վագրերի թիմը»-ը, որի կազմում ներառված են ազգային անվտանգության մասնագետներ, փետրվարի 28-ից իմիտացիոն վարժանքներ է անցկացնում՝ հնարավոր պատասխան միջոցները փորձարկելու նպատակով։
Պարբերականի անանուն աղբյուրների խոսքով, խումբը նաև պատասխան արձագանք է մշակում ՆԱՏՕ-ի տարածքի վրա Պուտինի հարձակման դեպքում, օրինակ, եթե ռուսական զորքերը սկսեն գնդակոծել դաշինքի երկրներից Ուկրաինային զենք և օգնություն տեղափոխող ավտոշարասյունները:
Թիմը, որի հավաքները շաբաթական երեք անգամ են, նաև ուսումնասիրում է հարևան երկրների, այդ թվում՝ Մոլդովայի և Վրաստանի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորությունը:
Ընդամենը մեկ ամիս առաջ նման սցենարները հիպոթետիկ էին թվում, գրում է պարբերականը։ Սակայն այսօր և՛ Սպիտակ տունը, և՛ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը հասկացել են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր զինանոցի ամենահզոր զենքը՝ ռազմական փակուղուց դուրս գալու համար:
Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ նիստում, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կքննարկեն իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին