Արտաքին 4 տարի առաջ - 17:17 23-03-2022

Մարիուպոլի նավահանգստին գործնականում չեն հարվածում՝ ի տարբերություն քաղաքի մյուս շրջանների. աղբյուր



Մարիուպոլի նավահանգստում աշխատող բարձրաստիճան պաշտոնյան, ում նախօրեին հաջողվել է փախչել շրջափակված քաղաքից, BBC-ի թղթակից Ուայրու Դևիսին հայտնել է, որ Մարիուպոլի մեծ մասն ամբողջությամբ ավերվել է, մինչդեռ նավահանգստի մոտ գտնվող տարածքը գործնականում անձեռնմխելի է:

Տղամարդու խոսքով, ում անունը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով, պատերազմի սկզբից օտարերկրյա դրոշով 6 նավեր արգելափակվել են քաղաքի մոտ, սակայն «ի տարբերություն Մարիուպոլի այլ շրջանների, նավահանգստին գործնականում հարվածներ չեն հասցվել»:

Մարիուպոլի նավահանգիստը ամենամեծն է Ազովի ծովում և Ուկրաինայի խոշորագույն նավահանգիստներից մեկն է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար: Դրա գրավումը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ ռուս զինվորականների համար։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը