Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ
copy image url

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ

Արտաքին 11 ամիս առաջ - 21:20 20-07-2024
Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:

Լրատվամիջոցների տվյալով՝ իսրայելական հարձակման թիրախում են հայտնվել Հոդեյդա նավահանգստային քաղաքում գտնվող վառելիքի և սպառազինության պահեստները:

Նշվում է, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: