Արտաքին 1 տարի առաջ - 19:12 09-04-2025

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին. կան զոհեր

Իսրայելի զորքերի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տների ռմբակոծության հետևանքով 38 պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։ Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամասի թիրախավորման հետևանքով։ Նշվում է, որ 55 մարդ վիրավորվել է, ևս 80-ն անհետ կորել են։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անցումների փակումը և օգնության մուտքի արգելումը բարդացնում են քաղաքացիների առողջական վիճակը, և շուրջ 60 հազար երեխայի կյանք գտնվում է սպառնալիքի տակ։ ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Շուջաիյա թաղամասի վրա։

Իսկ Արևմտյան ափում իսրայելական ուժերը ապրիլի 9-ի լուսադեմին ներխուժել են Նաբլուսից արևելք գտնվող Բալաթա փախստականների ճամբար՝ ստիպելով որոշ ընտանիքների հեռանալ այնտեղից:

Տեղեկություններ կան, որ բանակի մեծ ուժեր ներխուժել են ճամբարի մի քանի թաղամասեր, դիպուկահարներ տեղակայել որոշ տների տանիքներին, այնուհետև փակել ճամբարի բոլոր մուտքերը և ներսում պարետային ժամ սահմանել:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել