Արտաքին 4 տարի առաջ - 13:42 23-03-2022

Մոտ հարյուր ոստիկանի են հեռացրել աշխատանքից՝ Նավալնիին աջակցելու պատճառով. BBC

2021 թվականի դեկտեմբերից մինչև օրս ՌԴ ներքին գործերի մարմինների առնվազն հարյուր աշխատակից է զրկվել աշխատանքից՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի նախագծերին աջակցելու պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գործակալության ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրները հաղորդել են, որ քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկվել է Վոլգոգրադում՝ 17, Յարոսլավլի մարզում՝ ավելի քան 30, Պերմում՝ 22, Տոմսկի մարզում՝ գրեթե 30 և 5-15-ական աշխատակից Կալուգայի, Վորոնեժի, Սվերդլովսկի և Տյումենի մարզերում։
«Հունվարին պատճառների մասին բոլորը լռում էին, լիակատար գաղտնիություն, ղեկավարությունն էլ չգիտեր, թե ինչ է կատարվում: Նրանք ինձ մի կողմ էին տանում և հարցնում, թե ինչ եմ արել,- պատմել է ոստիկանության աշխատակից Անդրեյ Կորյաևը։ Այժմ նա գիտի, որ դա կապված է սոցցանցերում Նավալնիին բաժանորդագրվելու հետ:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին