Արտաքին 4 տարի առաջ - 15:44 18-03-2022

ՌԴ-ն լքած McDonald's-ին կարող է փոխարինել թուրքական Chitir Chicken ռեստորանների ցանցը

Առևտրի կենտրոնների սեփականատերերը բանակցություններ են վարում թուրքական Chitir Chicken արագ սննդի ցանցի հետ՝ Ռուսաստանում ռեստորանների ցանց բացելու համար։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Առևտրի կենտրոնների միության ղեկավար Բուլատ Շակիրովին։

Ներկայումս կողմերը քննարկում են Chitir Chicken-ի 5-10 սեփական հաստատությունների բացման հարցը, առավելապես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ միլիոնանոց քաղաքներում: Հետագայում Ռուսաստանում կարող են հայտնվել ֆրանչայզի գործընկերների ցանցեր՝ 500-600 ռեստորաններով, նշել է Շակիրովը։

Նրա խոսքով, եթե բանակցությունները հաջող անցնեն, ապա համաձայնագրերը կարող են ստորագրվել արդեն հաջորդ շաբաթ։ Ընկերությունից կպահանջվի մոտավորապես երեքից չորս շաբաթ Ռուսաստանում տարածքների վերանորոգման և անհրաժեշտ ամեն ինչի տեղափոխման նպատակով՝ աշխատանքները սկսելու համար:

Շակիրովը հավելել է, որ Առևտրի կենտրոնների միությունը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը պատրաստ են արդյունաբերության և առևտրի նախարարությունում քննարկման ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունում Chitir Chicken-ին պետական ​​աջակցության հարցը. մաքսային վճարների ու վարկերի արտոնություններ և այլն:

Բացի դրանից, ռուսական առևտրի կենտրոնները պատրաստ են բանակցություններ սկսել McDonald's-ի հետ վարձակալության պայմանագրերի խզման շուրջ, եթե ընկերությունը մոտ ապագայում չվերադառնա աշխատանքի։ Դա տարածքներ կազատի թուրքական ցանցերի համար:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ