Ավելին 4 տարի առաջ - 19:49 27-10-2021

Ներկայացվել է McDonald’s-ի ամենաարտասովոր ռեստորանների ցանկը․ The Sun

The Sun-ը հրապարակել է McDonald's-ի ամենաարտասովոր ռեստորանների ցանկը, որոնք արմատապես տարբերվում են ցանցի սովորական առևտրային կետերից։ Ցանկում են հայտնվել՝ ՉԹՕ-ի իմիտացիա, վերափոխված ինքնաթիռ, նախկին բանկ, նավ ջրի վրա և այլ տարօրինակ հաստատություններ:

Այսպիսով, ամենաարտասովոր ռեստորաններից մեկն է ճանաչվել Նոր Զելանդիայի Տաուպո քաղաքում լքված ինքնաթիռը։ Այն ընդամենը 20 մարդ է տեղավորում։ 2014 թվականին ինքնաթիռը վերածվել է ռեստորանի և ներկվել է ֆիրմային կարմիր գույնով։

McDonald's-ի հաջորդ տարօրինակ կետը գտնվում է ամերիկյան փոքրիկ Ռոզուել քաղաքում, որը հայտնի է դարձել 1947 թվականին, երբ այստեղ «ՉԹՕ-ներ են երևացել»։ Այստեղ ռեստորան է գործում, որն ունի տիեզերանավի տեսք։ Ինչպես նշում է թերթը, դրանում դեռ այլմոլորակայիններ չեն երևացել։

Չինաստանում McDonald's-ը գտնվում է 90-ամյա առանձնատան ներսում, որը ժամանակին եղել է Թայվանի նախկին առաջնորդ Չան Ցզին-Կուոյի տունը: Նման վայրում հաստատություն բացելը կարող է մեկնաբանվել որպես Թայվանի նկատմամբ անարգանք: Շատ այցելուներ նշել են, որ ռեստորանը «McDonald's-ի՝ աշխարհի ամենահակասական կետն է», քանի որ տեղացիները դեմ էին որոշմանը դեռ նախքան դրա վերանորոգումը։

Շվեդիայի Լինդավալեն ձյունառատ հանգստավայրը հայտնի է ոչ միայն իր լավ դահուկուղիներով, այլ նաև աշխարհում միակ McDonald's ռեստորանով, որտեղ կարելի է դահուկներ քշել: Ավելին, արհեստավարժ դահուկորդները կարող են միաժամանակ դահուկ քշել և Big Mac ուտել:

Նորվեգիայի Քրիստիանսան քաղաքում McDonald's-ը բացվել է նախկին բանկի շենքում. ռեստորանը տեղակայված է տպավորիչ մոնումենտալ սյուների և ծանր փայտե դռների միջև, սակայն ռեստորան մտնելու համար անհրաժեշտ է օգտագործել առանձին մուտք:

Վերջապես, ցուցակում է հայտնվել առաջին և վերջին լողացող McDonald's ռեստորանը. այն խարսխված էր Միսիսիպի գետի վրա և օգտագործվում էր 20 տարի։ Այն փակվել է 2000 թվականին:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը