Արտաքին 4 տարի առաջ - 21:02 17-03-2022

Առնոլդ Շվարցենեգերը դիմել է ռուսներին


Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 1981 թվականին տեսել է խորհրդային լեգենդար ծանրորդ Յուրի Վլասովի ելույթը, նրա լուսանկարը կախել իր սենյակի պատին։ Իսկ հետո երկար ժամանակ վիճել է հոր հետ, որը կռվել էր ԽՍՀՄ-ի դեմ և պահանջում էր Վլասովի դիմանկարը փոխել գերմանացի կամ ավստրիացի որևէ մարզիկի հետ։
Արդեն 1990-ականներին, պատմում է Շվարցենեգերը, ինքը սկսել է գալ ԽՍՀՄ, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստան։ Եվ այնտեղ նա ևս մեկ անգամ հանդիպել է Յուրի Վլասովին՝ «Կարմիր շոգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և նրանք ամբողջ օրը շատ ջերմ շփվել են։ Վլասովը նրան կապույտ գավաթ է նվիրել, իսկ Շվարցենեգերը մինչ օրս այն պահում է։
«Ռուսների սիրտն ու ուժը միշտ ոգեշնչել են ինձ, այնպես որ, թույլ տվեք ձեզ ասել ճշմարտությունը Ուկրաինայի պատերազմի մասին», - ասում է Շվարցենեգերը: Ոչ ոքի դուր չի գալիս, երբ իր իշխանություններին քննադատում են, բայց ես, այնուամենայնիվ, ամենայն հարգանքով, կասեմ դա։ Ձեր իշխանություններն ասում են, որ այս պատերազմի նպատակը Ուկրաինայի «ապազգայնացումն» է։ Դա ճիշտ չէ։ Ուկրաինան հրեական ծագմամբ նախագահ ունեցող երկիր է, որի հոր երեք եղբայրներին սպանել են նացիստները։ Պատերազմը սկսել է ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանի իշխանությունները»:
Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը խաբում է ինչպես իր քաղաքացիներին,այնպես էլ՝ զինվորներին։ «Ես չեմ ուզում, որ դուք ֆիզիկապես և հոգեպես կոտրվեք, ինչպես հայրս պատերազմից հետո, սա պաշտպանական պատերազմ չէ, սա անօրինական պատերազմ է»։
Շվարցենեգերը ցանկանում է, որ ռուսները հաղթահարեն քարոզչությունն ու ապատեղեկատվությունը, իմանան այս պատերազմի մասին ճշմարտությունը և տարածեն այն։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել